News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան վիզաների տրամադրման համակարգի վերականգնումը մի քանի շաբաթ կտեւի: Այս մասին հուլիսի 31-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Մենք շարունակում ենք աշխատել՝ վիզաների տրամադրման համակարգի վերջնական վերականգնմանը հասնելու համար»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ գործընթացը մի քանի շաբաթ կտեւի:

Նա նաեւ նշել է, որ համակարգի խափանումից հետո ԱՄՆ-ն 180 հազար վիզա է տրամադրել ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն տեղեկացրել էր վիզաների տրամադրման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրների մասին: Այս մասին լուրը տարածվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Սա կարող է տեւել այնքան ժամանակ, մինչեւ մենք կարողանանք ընթացք տալ հավաքված գործերին: Խնդիրը համաշխարհային բնույթ ունի եւ բացարձակապես կապված չէ կոնկրետ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի հետ»,- ասված էր հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ