News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ-ը օգոստոսի 1-ից մաքսատուքեր կսահմանի Մոլդովայից ներմուծվող ապրանքների վրա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մոլդովական ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի ներդրման մասին որոշում է ստորագրել, որը ուժի մեջ կմտի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրյա ժամկետը լրանալուն պես: Մաքսատուրքեր կսահմանվեն մսի, պտուղաբանջարեղենային արտադրանքի, հացահատիկի, շաքարի, գարեջրի, գինու, կահույքի, ընդհանուր առմամբ՝ 19 անուն-ապրանքների վրա:

Մինչ այդ մոլդովական ապրանքների նկակտմաբ ներմուծման մաքսատուրքեր չէին գործում, քանի որ վերջինիս հետ գործում էր ազատ առեւտրի մասին համաձայնությունը, սակայն այժմ այդ երկիրը Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնություն է  ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ