News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելական բանակը զինծառայողի որոնման գործողություն է սկսել, որին, ինչպես ենթադրում են, Գազայի հատվածում պատանդառել են ՀԱՄԱՍ-ի զինյալները:

Զինվորականների տեղեկությունների համաձայն, զինյալները հարձակվել են իսրայելական ստորաբաժանման վրա, որը Գազայի հատվածից դեպի Իսրայելի տարածք տանող թունելներից մեկն էր ոչնչացնում: Հարձակվողներից մեկը պայթեցրել է իր վրա ամրացված ռումբը, ինչի արդյունքում վիրավորված իսրայելական զինվորներից մեկն անհետացել է:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այդպիսով ավելի վաղ հայտարարված 72-ժամյա հրադադարը, փաստորեն, խախտվել է:

Իսրայելը դրա համար մեղադրում է ՀԱՄԱՍ խմբավորմանը, սակայն մինչ այդ հայտարարել էր, որ շարունակելու է ՀԱՄԱՍ-ի թունելները ոչնչացնել նույնիսկ հրադադարի ընթացքում:

Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին խորհուրդ են տվել դուրս չգալ տներից: Պաղեստինյան կողմի տվյալներով, առավոտյան ծանր հրետանուց կրակոցներ են արձակվել Ռաֆահ քաղաքի ուղղությամբ, ինչի հետեւանքով 27 մարդ է մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ