News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը 2001 թվականին Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերների վրա հարձակման նախօրեին ասել է, որ կարող էր ոչնչացնել «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում կատարելով Politico-ին:

Նման հայտարարություն Քլինթոնն արել է 2001 թվականի սեպտեմբերի 10-ին Ավստրալիայում գործարարների հետ ընթրիքի ժամանակ: Նախկին նախագահի ելույթի ձայնագրությունը տարածել է Sky News հեռուստաընկերության ավստրալական մասնաճյուղը: Այն լրագրողներին է տրամադրել տեղական քաղաքական գործիչներից մեկը:

«Ես գրեթե հասել եմ նրան: Եվ ես կարող էի սպանել նրան, բայց այդ դեպքում ստիպված կլինեի ոչնչացնել Քանդահար անունով փոքրիկ քաղաքն Աֆղանստանում եւ սպանել 300 անմեղ կանանց ու երեխաների: Այդ ժամանակ ես նրանից ավելի լավը չէի լինի: Այդ պատճառով էլ չեմ արել այդ»,- Քլինթոնին վերագրվող խոսքերն է մեջբերում պարբերականը:

Նշվում է, որ Քլինթոնը, ամենայն հավանականությամբ, խոսել է 1998 թվականի դեկտեմբերին բեն Լադենին ոչնչացնելու հնարավորության մասին:

Նախկին նախագահի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ