News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսից մինչեւ հոկտեմբեր Ռուսաստանի ռազմական բոլոր շրջանների տարածքներում պահուստային զինծառայողների ուսումնավարժանքներ են անցկացվելու: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում կատարելով ՊՆ մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությանը:

Նշվում է, որ զինվորական հիմնական մասնագիտացումների նախապատրաստումը տեղի է ունենալու երկու ամիս, զորամասերում եւ զինվորական ստորաբաժանումներում:

«Զորահավաքի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու պահուստային զինծառայողների կողմից ինչպես նոր, այնպես էլ արդիականացված զենքի, ռազմական եւ մասնագիտական տեխնիկայի տեսակների, ինչպես նաեւ դրանց շահագործման կանոնների յուրացմանն ու վերանորոգման աշխատանքների կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ