News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսի մեջ հակալրտեսական չիպ են տեղադրել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Bild գերմանական թերթին:

Այդ միջոցառումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ոչ միայն լրտեսել են Գերմանիայի միլիոնավոր քաղաքացիների, այլ նաեւ լսել են Անգելա Մերկելի բջջային հեռախոսը: Անգելա Մերկելի հեռախոսին հետեւելը ամերիկյան հատուկ ծառայությունների առաջադրանքների ցուցակում էր դեռ 2002թ.-ից:

Bild-ի տեղեկություններով՝ նախարները նույնպես «պաշտպանված» հեռախոսներ են ստացել, սակայն սակայն այդ սարքերը Մերկելի հեռախոսի հետ անհամատեղելի են: Ազդանշանը այնպես ծածկագրված եղել, որ նախարարներից ոչ մեկը չի կարողացել զանգահարել Մերկելին:

Երբ խնդիրը հայտնաբերվել է, նախարարներին այլ հեռախոսներ են տրամարդրվել: Այժմ պետպաշտոնյաները ստիպված են միանգամից երկու սարք ունենալ, որից մեկը նախատեսված է բացառապես կանցլերի հետ կապ հաստատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ