News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանի բնակիչները մտադիր են ավելացնել հայրենական մրգերի եւ բանաջարեղենի սպառումը այն բանից հետո, երբ Ռուսաստանը արգելել է դրանց ներմուծումը: Twitter սոցիալական ցանցում #jedzjablka եւ #eatapples (կեր խնձոր) հաշտեգերով արշավ է սկսվել: Միկրոբլոգների օգտատերերը լուսանկարներ են ներբեռնում խնձորներով կամ խնձորօղիով՝ կոչ անելով բողոք արտահայտել Պուտինի դեմ եւ աջակցել Լեհաստանի գյուղատնտեսությունը:

 «Ի հեճուկս Պուտինին» ակցիայինն աջակցելու եւ ռուսական արգելքի դեմ բողոք արտահայտելու կոչ է արել Լեհաստանի նախագահի խորհրդական Ստանիզլավ Կոզեյը: Արշավին միացել են լրագրողներ, քաղաքական գործիչներ, Լեհաստանից եւ եվրոպայից դիավանագետներ, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Լեհաստանը Եվրոպայի խոշորագույն խնձոր արտահանողն է, սակայն  Ռուսաստանին է բաժին ընկնում արտասահմանյան վաճառնքերի կեսից ավելին: Օգոստոսի1-ից Ռուսաստանը արգելել է Լեհաստանի գործնականում բոլոր մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը՝ դա բացատրելով լեհական արտադրանքի սերտիֆիկացման բազմաթիվ խախտումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ