News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե հանկարծ սահմանին վտանգ լինի, ամբողջ ազգը մեկ րոպե հետո կլինի այնտեղ՝ պատրաստ օգնելու բանակին: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վերջին օրերի գնդակոծություններին:

«Մենք հաղթած պետություն ենք, պետք չի խուճապի մատնվել: Մեր բանակը շատ հզոր կանգնած է իր տեղում, ոչ մեկը թող խուճապի չմատնվի: Սխալ ինֆորմացիա են տալիս, ամոթ ա, մենք հաղթած պետություն ենք: Աստված չանի մի բան լինի, նույն վայրկյանին մենք բոլորս մի մարդու պես այնտեղ կանգնած ենք: Հա իհարկե, մենք պիտի պատրաստ լինենք, բայց նորից եմ ասում՝ խուճապի չպիտի մատնվենք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ Առաքել Մովսիսյանն ընդգծեց, որ գյուղացիներն իրենց առօրյա կյանքով ապրում են.« Դե հիմա կրակում են, ի՞նչ անենք, պետք չի խուճապի մատնվել»:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը ինտենսիվ գնդակոծում է հայկական գյուղերը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ