Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 1- ից հայտարարել է Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի մեկնարկը:
Չիվնինգի կրթաթոշակներ ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում եւ այս տարի կֆինանսավորի մոտ 1500 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին եւ ամբողջությամբ ֆինանսավորում Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:
Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձեւավորողների:
Հայաստանում այս տարի ընդունվում են հայտեր տարբեր բնագավառների համար, սակայն առավել խրախուսվում են հետեւյալ ոլորտները.
• Միջազգային հարաբերություններ/կոնֆլիկտաբանություն
• Հանրային կառավարում, Հանրային քաղաքականություն եւ կառավարում
• Իրավագիտություն եւ մարդու իրավունքներ
• Պաշտպանության ոլորտ
• Եկոնոմիկա, Ֆինանսներ, Բիզնես, Ինովացիա
Չիվնինգի կրթաթոշակին դիմելու համար տարիքային սահմանափակում չկա: Անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ, լինել Հայաստանի քաղաքացի եւ ունենալ 2 տարվա աշխատանքային փորձ:
Կրթաթոշակառուները ընտրվում են Բրիտանիայի դեսպանատան եւ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. Նոյեմբերի 15-ը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետեւյալ կայքը: