Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի ձեռնոցները, որոնցով նա մենամարտել է այսպես կոչված «հարյուրամյակւի մարտում», աճուրդում վաճառել են 400 հազար դոլարով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մենամարտը կայացել է 1971 թվականին, Ջո Ֆրեյզերի հետ:
Լեգենդար բռնցքամարտիկը մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկվել էր 1967-ին, երբ վիետնամական պատերազմի տարիներին հրաժարվել էր ընդգրկվել ԱՄՆ բանակի կազմում:
Թեեւ Ալին պարտվել էր Ֆրեյզերին, նա հաղթանակ էր տոնել նույն Ֆրեյզերի նկատմամբ 1970-ականների հետագա երկու հանդիպումներում: