ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 1-ին կազմել է 406.28 դրամ՝ աճելով 0,27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.17 դրամ (աճել է 0.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 683.65 դրամ (նվազել է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.36 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 268.12 դրամ, ոսկին՝ 16,897.79 դրամ, պլատինը՝ 19,319.21 դրամ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ: