News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը գրանցել է մուտքի արտոնագրերի համակարգի տեխնիկական խնդիրներ, ինչը գլոբալ է եւ խոչընդոտում է բնականոն աշխատանքին: Խնդիրը գլոբալ է եւ հատուկ չէ որեւէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի: Մենք գիտակցում եւ խորապես ցավում ենք ճանապարհորդներին պատճառված անհարմարության համար:

Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը ավարտին հասցնելու եւ անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու համար: Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել:

Այն դիմորդները, ովքեր հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը/ հյուպատոսարանում հուլիսի 20-ից հետո եւ ցանկանում են իրենց անձնագրերը ստանալ առանց տպված ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը եւ գործի/բարկոդի համարը: Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերը եւ առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել իրենց մուտքի արտոնագրերի հետ կապված գործընթացը:

Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը եւ արտակարգ իրավիճակի բնույթը: Ուշադրություն. միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները կարող են ուսումնասիրվել արտահերթ կերպով:

Մենք գնահատում ենք ձեր համբերատարությունը եւ հայցում ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար՝ միեւնույն ժամանակ աշխատելով լուծել առկա խնդիրները:

Հյուպատոսական տվյալների բազան (ՀՏԲ) շարունակում է աշխատել սովորականից ավելի դանդաղ:

Համակարգի ֆունկցիոնալ խնդիրների ծագման առաջին օրվանից (20 հուլիսի) ցայսօր տրամադրել ենք ավելի քան 220 000 ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրեր ողջ աշխարհում:

Ելնելով մուտքի արտոնագրերի տրամադրման ծավալների միջին տվյալներից՝ նշյալ ժամանակահատվածում մենք պետք է տրամադրած լինեինք մոտավորապես 425,000 ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրեր, սակայն մեզ հաջողվել է տպել մոտավորապես կեսը:

Կպահանջվի մի քանի շաբաթ հաստատված մուտքի արտոնագրերի տրամադրման նորմալ շրջանառությունը վերականգնելու համար:

Մենք շարունակում ենք առաջնայնությունը տալ մուտքի ներգաղթային արտոնագրերին, որդեգրման գործերին եւ ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրերի հրատապ դեպքերին:

Վերոնշյալ գործերի դեպքում ուշացումներ գրեթե չեն լինում:

Չնայած համակարգային խնդիրներին, գրեթե բոլոր անձնագրերը տրամադրում ենք հաճախորդների սպասարկման չափորորշիչներին համապատասխան: Հրատապ ճանապարհորդության դեպքերում անձնագրերը տրամադրում ենք առանց ուշացման:

Հարց. Ո՞րն է համակարգի խնդիրների առաջացման պատճառը: Խնդիրը տեխնիկական է՞, ծրագրայի՞ն, թե՞ երկուսն էլ: Մանրամասներ կտրամադրե՞ք:

• Հիմնվելով ոլորտի մասնագետների առաջարկների վրա՝ հուլսի 20-ին համակարգի աշխատանքի որակի բարելավման եւ նախկինում առաջացած կարճաժամկետ բնույթի խնդիրները շտկելու նպատակով թարմացրեցինք ծրագրային ապահովումը, որից հետո տվյալների բազայի աշխատանքի հետ կապված ֆունկցիոնալ խնդիրներ առաջացան:

• Այս պահին բուն խնդիրը դեռ բացահայտված չէ: Այժմ բոլոր ջանքերն ուղղված են համակարգի կայուն աշխատանքը վերականգնելուն, որից հետո աշխատանքներ կտարվեն բուն խնդիրը բացահայտելու ուղղությամբ:

Հարց. Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել ֆունկցիոնալ խնդիրը մեղմելու համար:

• Հուլիսի 20-ից ի վեր մեր աշխատակիցներն աշխատում են համակարգի գործընթացն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամ: Հուլիսի 23-ին ՀՏԲ-ն մասամբ վերականգնված էր:

• Պետքարտուղարությունն աշխատում է Օրակլի եւ Մայքրոսոֆթի հետ համակարգի փոփոխության միջոցով ֆունկցիոնալ օպտիմալացում իրականացնելու եւ առջացած խնդիրները շտկելու ուղղությամբ:

Համակարգի թույլ տալու դեպքում հնարավորինս բարձրացնում ենք տրամադրվող արտոնագրերի թիվը:

Հարց. Հյուպատոսական բյուրոն (գործակալությունը) նախկինում նմանատիպ խնդիրներ ունեցե՞լ է:

Նախկինում փոքր խնդիրներ եղել են, բայց ոչ այս ծավալի:

Հարց. Սա ծրագրայի՞ն խնդիր է: Միգուցե ծրագրի պատասխանատունե՞րն են մեղավոր: Ինչպե՞ս է սա տեղի ունեցել:

• Վերազինման միջոցով մենք փորձում ենք բարելավել մեր ծառայությունները՝ շարունակելով բնականոն աշխատանքը ողջ աշխարհում:

Հարց. Ինչո՞ւ այդ ձեռնարկված քայլերը չաշխատեցին: Ո՞րն է հաջորդ քայլը:

Մինչ օրս մենք չենք բացահայտել խնդիրների առաջացման պատճառը: Խնդիրները լուծելու նպատակով այժմ աշխատում ենք մեր գործընկերների եւ ծրագրի պատասխանատուների հետ:

Ավելացնում ենք առցանց սերվերներ/պահոցներ համակարգի հնարավորությունները մեծացնելու եւ արագացնելու համար:

Հարց. Ինչո՞ւ պահուստային սերվեր չկար:

• Պահուստային հնարավորությունները եւ սարքավորումները ներկառուցված են համակարգում։ Համակարգի թարմացման հետեւանքով վատթարացան ինֆորմացիայի վերամշակման մեր հնարավորությունները, որովհետեւ այն խաթարեց պահուստային համակարգերի փոխկապակցումը։

Հարց. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս խնդրից զերծ մնալու համար:

• ՀԲ նախատեսում է թարմացնել ՀՏԲ-ն Օրակլի կոմերցիոն տվյալների բազայի նոր տարբերակով։ Այժմ մենք ավելացնում ենք նոր սերվերներ, գոյություն ունեցող համակարգի անխափան աշխատանքն ապահովելու համար մինչեւ որ նոր տվյալների բազան մանրակրկտորեն կստուգվի եւ կհանձնվի շահագործման։

Հարց. Ի՞նչ ենք ասում մուտքի արտոնագրերի ու անձնագրերի դիմորդներին:

Այժմ գրեթե բոլոր անձնագրերը, չնայած առկա համակարգային խնդիրներին, տպվում են հաճախորդների սպասարկման չափորոշիչներին համապատասխան: Տրամադրում ենք նաեւ անձնագրեր հրատապ ճանապարհուրդությունների համար:

Մենք դիմորդներին տեղեկացնում ենք հնարավոր ուշացումների մասին եւ աշխատում ընթացիկ դիմումների վրա: Հրատապ գործերի դեպքերում կարողանում ենք այն շտապ ավարտին հասցնել:

• Բոլոր թարմացումները տեղադրում ենք travel.state.gov կայքում: Մեր դեսպանատներն ու հյուպատոսարանները կապ են պահպանում մուտքի արտոնագրերի դիմորդների հետ:

Նորությունների տեղեկացնելու նպատակով մենք դիմորդների հետ կապվում ենք ոչ միայն կայքերի, էլեկտրոնային փոստերի եւ նամակների, այլ նաեւ սոցիալական ցանցերի, այդ թվում Ֆեյսբուքի եւ Ուեյբոյի միջոցով:

Հարց. Ինչպե՞ս են դեսպանատները/հյուպատոսարաններն անձնագրերը վերադարձնում այն դիմորդներին, որոնք պետք է ճամփորդեն, բայց չունեն մուտքի արտոնագրեր:

Որոշ անհատներ կարող են ցանկանալ հետ ստանալ իրենց անձնագրերը մինչ ԱՄՆ մուտքի արտոնագրերի թողարկումը: Մենք աշխատում ենք ամբողջ աշխարհի հյուպատոսական բաժինների հետ մշակել ընթացակարգ, որը թույլ կտա լուծում տալ այս խնդրին:

Հարց. Ինչպե՞ս կարող եմ կապվել դեսպանատան/ հյուպատոսարանի հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

• Յուրաքանչյուր դեսպանատուն եւ հյուպատոսարան իր կայքէջում կտեղադրի կոնտակտային տվյալներ իրենց գործի կարգավիճակի վերաբերյալ հարցեր ունեցող դիմորդների համար: Հավելյալ տեղեկատվության համար ստուգեք այն դեսպանատան կամ հյուպատոսարանի կայքէջը, որտեղ հերթագրվել եք հարցազրույցի:

Հարց. Ինչո՞ւ Պետքարտուղարությունը մինչ այժմ ավելի պատրաստված չի եղել:

Նախկինում մենք գրանցվել են ՀՏԲ համակարգի խափանման դեպքեր, սակայն այսչափ չեն խոչընդոտել հյուպատոսական աշխատանքների իրականցմանը:

Երբ ակնհայտ դարձավ ՀՏԲ-ի հետ ստեղծված իրավիճակը, մենք հանրությանն անմիջապես իրազեկեցինք, որ որոշակի ժամանակ կպահանջվի բնականոն աշխատանքին վերադառնալու համար: Այդ պահից սկսած մենք կանոնավոր կերպով տեղեկացրել ենք թարմացումների մասին:

Հարց. Ի՞նչ սկզբունքով է առաջնահերթություն տրվում գործերին: Արդյոք բժշկական գործերը կարեւորվո՞ւմ են:

• Ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրերի ավելի քան 50 տոկոսը տպվում են՝ առաջնայնություն տալով այն գործերին, որոնք ավելի վաղ են մուտքագրվել համակարգ:

• Նաեւ առաջնայնություն ենք տալիս ներգաղթային մուտքի արտոնագրերին ու որդեգրման գործերին, ոչ-ներգաղթային արտոնագրերին՝ բժշկական արտակարգ եւ մարդասիրական դեպքերին:

Հարց. Ինչպիսի՞ն է ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրերի հեռանկարը: Ե՞րբ ենք կանխատեսում ավարտին հասցնել կուտակված գործերն ու դիմումները:

Մեր ընթացիկ ջանքերն ուղղված են համակարգի բնականոն գործունեության վերականգմանը՝ շարունակելով ընդունել եւ ընթացք տալ նոր դիմումներին :

Մենք աշխտատում ենք հնարավորինս արագ նվազեցնել գործընթացի մեջ գնտվող դիմումների քանակը: Արտոնագրերի տրամադրումը կարող է ուշանալ 10-14 օր՝ մինչեւ համակարգի ամբողջությամբ վերականգնումն ու կուտակված դիմումների ավարտին հասցնելը:

Հարց. Արդյոք ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստվում է փոխհատուցել այն դիմորդներին, ովքեր բաց են թողել իրենց թռիչքները/չեղյալ հայտարարված հարսանիքները/բաց թողնված թաղումները:

Մենք ցավում ենք ՀՏԲ համակարգում տեղ գտած ֆունկցիոնալ խնդիրների հետեւանքով դիմորդների պատճառված ուշացումների, անհարմարությունների կամ կրած ծախսերի համար:

Մենք միշտ խորհուրդ ենք տվել մեր դիմորդներին չկազմել վերջնական ճամփորդական ծրագրեր մինչ մուտքի արտոնագրերի ստանալը:

Նույնիսկ ՀՏԲ-ի առանց խնդիրների գործելու դեպքում ուշացումներ կարող են լինել մուտքի արտոնագրերի հաստատման եւ տրամադրման գործընթացում:

Հարց.Ինչպե՞ս է սա ազդում ուսանողական մուտքի արտոնագրերի վրա, քանի որ ուսումնական տարին սկսվում է շուտով:

Մենք գիտակցում ենք ճիշտ ժամանակին մուտքի արտոնագրերի տրամադրման կարեւորությունը միջազգային ուսանողների եւ փոխանակման ծրագրերի մասնակիցներին, նրանց ընտանիքների եւ նրանց հյուրընկալող ԱՄՆ հաստատությունների համար:

Մենք ձգտում ենք տրամադրել մուտքի արտոնագրեր ստանալու համար որակավորված բոլոր ուսանողներին եւ փոխանակման ծրագրերի մասնակիցներին: Ուսանողներն ու փոխանակման ծրագրերի մասնակիցներն իրենց դիմումները պետք է ներկայացնեն ակնկալվող ճամփորդությանից զգալի ժամանակ առաջ:

Հարց. Իսկ ի՞նչ կասեք այն դեպքերի մասին, երբ ուսանողները ժամանակին չեն հասնի իրենց համալսարաններ:

• Հարկ եղած դեպքում ուսանողները պետք է կապվեն իրենց կրթական հաստատությունների նշանակված պաշտոնյայի (F եւ M կարգի վիզա) կամ ԱՄՆ կողմից հովանավորող պաշտոնյայի (J կարգի վիզա) հետ եւ քննարկեն նրանց հետ, ճշտելու թե I-20 (F եւ M վիզա) կամ DS-2019 (J վիզա) ձեւերում նշված ամսաթվից հետո ժամանելու դեպքում ինչ տարբերակներ կառաջարկեն:

Հարց. Սա որեւէ ազդեցություն կունենա՞ Բազմազանության մուտքի արտոնագրի ծրագրի վրա:

• Ներգաղթային մուտքի արտոնագրերը (այդ թվում Բազմազանության մուտքի արտոնագրերը) տրամադրվում են եւ շարունակվում են մնալ առաջնահերթություն: Ակնկալվում է, որ պետքարտուղարությունը մինչ ծրագրի ավարտը՝ 2014թ-ի սեպտեմբերի 30-ը, կօգտագործի DV-2014 ծրագրի համար նախատեսված արտոնագրերի ամբողջ քանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ