News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լիբիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են Թունիս: Երկրում իրավիճակի սրացմամբ պայմանավորված, իր դիվանագետներին հետ է կանչել նաեւ Բելառուսը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Թունիսում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Կոնստանտին Կլիմովսկիին:

Նախօրեին՝ հուլիսի 31-ին, նման միջոցառումներ է ընդունել Եվրամիությունը, որի անձնակազմը նույնպես ուղարկվել է հարեւան Թունիս:

Ավելի վաղ, ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Բրազիլիան ժամանակավորապես դադարեցրել են Լիբիայում իրենց դեսպանատների աշխատանքը երկրում ահագնացած տարտամ իրավիճակի պատճառով: Բացի այդ, Ֆիլիպինները, Եգիպտոսը եւ որոշ արեւմտյան երկրներ տարհանել են իրենց քաղաքացիներին:

Վերջին երկու շաբաթների ընթացքում Տրիպոլիում արյունալի բախումներ են սկսվել թշնամական 2 զինված խմբերի միջեւ, որի հետեւանքով մի քանի տասնյակ մարդիկ են զոհվել: Առավել դաժան մարտեր են ընթանում մայրաքաղաքային օդանավակայանի շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ