News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաքվում ձերբակալել են տաքսու վարորդի, որն առաջարկել է ուղեւորին ինտիմ կապի մեջ մտնել: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պարբերականի տվյալներով՝ Աբշերոնի շրջանի 42-ամյա բնակիչը (նրա անունը չի նշվում), ով աշխատում էր որպես տաքսու վարորդ, փորձել է սեռական կապի մեջ մտնել 24-ամյա ուղեւորի հետ (որի անունը նույնպես չի հրապարակվում): Վերջինս տաքսի է նստել քաղաքի կենտրոնական շրջանում, ավելի ուշ վարորդը կանգնեցրել է մեքենան ամայի վայրում ու առաջարկել ուղեւորին սեքսով զբաղվել: Երիտասարդը մերժել է: Ինչպես հաղորդում են, «125 մանաթի (160 դոլար) փրկագնի դիմաց նա ազատվել է հոմոսեքսուալիստից ու արագ հեռացել»:

Երիտասարդը գրանցել է մեքենայի համարն ու ոստիկանություն դիմել: Ոստիկաններն արագ պարզել են վարորդի անձը: Այս պահին որոշում են նրա դեմ սահմանվող խափանման միջոցը: Քննիչները ենթադրում են, որ նախկինում նա այլ ուղեւորների նույնպես անհանգստացրել է: Չի հստակեցվում, թե ինչպես են որակավորվել վարորդի գործողությունները:

Ինչպես նշվում է, նախկինում Ադրբեջանում քրեական պատասխանատվություն է գոյություն ունեցել նույնասեռական հարաբերությունների համար, սակայն 2000թ.-ին այն վերացվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ