News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Սենթ Լուիսի 90-ամյա բնակչուհի Էվելին Շտոլցն առաջին անգամ թռել է պարաշյուտով: Կինը թռիչքը կատարել է մասնագետի հետ միասին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շտոլցը ծառայել է ԱՄՆ զինված ուժերում, սակայն թեթեւ քաշի պատճառով նրան արգելել են պարաշյուտով թռչել. նա 43 կգ է կշռում:

Թռիչքից հետո, որին հետեւել է կնոջ ընտանիքը, Շտոլցը փոքր-ինչ շփոթված է եղել, սակայն նշել է, որ այդ հրաշալի էր:

Ըստ Лента.Ру-ի, կնոջ հարազատներն ասել են, որ ծեր կինը դեռեւս մի քանի ամիս առաջ էր որոշել պարաշյուտով թռչել: Ընդ որում, նա ցանկացել է այդ անել մինչեւ օգոստոսի 3-ը՝ ծննդյան 91-րդ տարեդարձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ