News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական 12 ավիաընկերություններ, այդ թվում «Աէրոֆլոտ»-ը եւ «Վիմ Ավիա»-ն, տուգանվել են մոտ 9 մլն դոլարով՝ Ուկրաինայի օդային տարածքն օգտագործելու կանոնները խախտելու համար, հաղորդում է երկրի պետական ավիացիոն ծառայության մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի պետական ավիածառայությունը հաղորդում է, որ հուլիսի 31-ի դրությամբ Ուկրաինայի օդային տարածքն օգտագործելու կանոնները խախտելու համար ռուսական ավիաընկերությունների նկատմամբ տուգանքներ են սահմանվել Ուկրաինայի օրենսդրության համաձայն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տուգանվել են 12 ընկերություններ մոտ 9 մլն դոլարի չափով:  Ամենից խոշոր տուգանքները կիրառվել են «Աէրոֆլոտ-ռուսական ավիաուղիներ»-ի եւ «Վիմ Ավիա»-ի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ