News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս զոհված, ՊԲ ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանն աշնանն էր զորացրվելու, հոկտեմբերի 9-ին կդառնար 20 տարեկան:

«Արարատը միշտ ասում էր՝ ես լավ եմ, ինձ ի՞նչ է եղել, երբեք չէր բողոքում բանակային կյանքից: Մորն էլ ասել էր՝ մամ ջան, էնքան եմ չաղացել, դարձել եմ 90 կիլո: Վերջին անգամ մոր հետ պոստեր բարձրանալուց 5 օր առաջ է խոսել, թե՝ մամ ջան, ես լավ եմ, պոստեր եմ բարձրանում»,- պատմեց Արարատի հորեղբոր աղջիկը՝ Էմմա Խանոյանը՝ նշելով, որ երեկվանից Արարատի մայրն ու քույրն անընդհատ ուշաթափվում են:

Էմմայի խոսքով՝ մինչեւ զորացրվելը Արարատը հոր հետ ավտոմեքենաների վերանորոգմամբ էր զբաղվում, ընտանիքին օգնում էր հող մշակելու գործում. «Միշտ պարծենում էր, ասում էր՝ արհեստ գիտեմ, արհեստավոր մարդ եմ: Տանջված ընտանիք են, մայրն էլ որտեղ պատահեր՝ աշխատում էր, այգիներում, չորանոցում, հացի  փռում, քույրն էլ 18 տարեկան է, Երեւանում է սովորում»:

Արարատի հայրը՝ Վաչիկ Խանոյանը, պատմեց, որ որդին շատ հայրենասեր էր. «Հայրենիքի սիրահար տղա էր Արարատը: Ես չեմ կարող ասել՝ ինչ է պատահել, դիվերսանտ է եղել, թե ինչ, ինձ չեն թողել իմ երեխու մոտ գնամ: Միշտ ուրախ է եղել, իրեն էլ լավ ծառայելու համար 2 անգամ արձակուրդ են տվել: Ես էլ ասում էի՝ գնամ, տեսնեմ, չէր թողնում, միշտ ասում էր՝ շատ լավ է ամեն ինչ: Ի՞նչ անեմ, հիմա իմ բալեն չկա, ի՞նչ անեմ, ասեք, ես իմ բալին եմ ուզում, ուրիշ ոչինչ չեմ ուզում»:

Արարատի հարեւանուհին՝ Անուշ Մովսիսյանը, հիշեց, որ Արարատը բարի, ընկերասեր, բոլորին նվիրված տղա էր:

«Շատ ցավալի է հիմա նման երեխեքի կորուստը մայրերի համար: Ուղղակի բոլոր մայրերի կողմից խնդրում ենք ղեկավարներին, որ երեխաներին ծառայության տանելով, մի քիչ ուշադրություն դարձնեն նրանց, ոչ թե մատնեն անուշադրության ու օջախներ քանդեն: Հիմա ի՞նչ անեն Արարատի հայրն ու մայրը, թեկուզ հետմահու հերոսի կոչում տան, վագոններով փող տան, ու՞մ է պետք դա առանց իրենց ժառանգի: 18 տարի երեխա պահի, տանեն, դիակը հետ բերե՞ն, տեսնեմ՝ էդ մեր ղեկավարներից մեկնումեկի երեխեն գնո՞ւմ է ծառայության, թող հավասար ծառայեն»,- ասաց Անուշ Մովսիսյանը:

Նշենք, որ Արարատ Խանոյանի դին վաղը՝ օգոստոսի 2-ին, կտանեն հայրենի Սարդարապատ գյուղ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել ԼՂՀ հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության հետեւանքով զոհվել են ՊԲ ժամկետային զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Ամենաշատ