News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի թագավորական բանկը (RBS) կրճատում է ռուսական ընկերությունների վարկավորումը Ռուսաստանի նկատմամբ ներդրված պատժամիջոցների շրջանակներում, այդ մասին ասվում է շոտլանդական բանկի կիսամյակային հաշվետվությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Wall Street Journal-ին:

«Մեր նպատակը ԱՄՆ եւ ԵՄ-ի կողմից ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների համապատասխան գործողությունների անցկացումը: Մեր հիմնական կանխատեսումների սցենարը չի ենթադրում, որ ներկայիս լարվածությունը շատ երկար կշարունակվի, քանի  դա չի համապատասխանում կողմերից եւ ոչ մեկի շահերին», - նշել է RBS գլխավոր տնօրենի տեղակալ Սեւերին Կաբանը:

Ինչպես գրված է բանկի հաշվետվությունում, Ռուսաստանի վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 1.8 մլրդ ֆունտ ստերլինգ (3 մլրդ դոլար). դրանց մոտ 900 միլիոնը (1,5 մլրդ դոլար) կորպորատիվ հաճախորդների փոխատվություններն են, եւս 600 մլն ֆունդ ստեռլինգը՝ (1 մլրդ դոլար) բանկերի փոխատվությունները: Ռուսական ընկերությունների ընդհանուր փաստացի պարտավորությունը RBS-ին 2014թ. կիսամյակի վերջին կազմել է 2,1 մլրդ ֆունտ ստերլինգ (3.5 մլրդ դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ