News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պուտինի պաշտոնանկությունն ուղղակի կտապալի Ռուսաստանի ներկայիս կառավարման համակարգը, որին փոխարինող համարժեք այլընտրանքի մասին որեւէ բան չի ասվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար ԱՐման Մելիքյանը:

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի առարկայական հետեւանքը դարձան մի կողմից քաղաքացիական դիմակայությունն ու պատերազմական գործողությունների ծավալումն այդ երկրի ռուսամետ հարավ-արեւելյան շրջաններում, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի հանդեպ միջազգային տարաբնույթ պատժամիջոցների կիրառումը:

«Ընդ որում, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան ՌԴ-ի պարագայում կիրառում են այլ երկրներում արդեն իսկ “փորձարկումները” բարեհաջող անցած մարտավարությունը` նրանք Ուկրաինական ճգնաժամին հետեւած արյունահեղության պատասխանատու են հռչակել անձնապես նախագահ Պուտինին: Սա, անշուշտ, շահագրգիռ ուժերի կողմից պարոն Պուտինի պաշտոնանկության նախապատրաստմանը միտված ծանրակշիռ քարոզչական քայլ է: Ընդ որում, հասկանալի է, որ եթե այդ պաշտոնանկությունը տեղի ունենա, ապա ռուսաստանյան քաղաքական թատերաբեմը ստիպված կլինի լքել նաեւ ներկայիս իշխանական վերնախավի մեծագույն մասը: Ակնհայտ է նաեւ, որ ՌԴ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից եւ ոչ մեկը պատրաստ չէ ու, հավանաբար, տեսանելի ապագայում եւս ունակ չի լինելու ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունն առանց բացառիկ արտաքին աջակցության: Միեւնույն ժամանակ, դժվար է նաեւ պատկերացնել մի իրավիճակ, երբ Մեծ Բրիտանիայի թագուհին կամ վարչապետը հանձն կառնեն հրապարակավ քաղաքական, տնտեսական, ռազմական աջակցություն առաջարկել կոմունիստ Զյուգանովին կամ ԼԴԿ ղեկավար Ժիրինովսկուն: Սա նշանակում է, որ նախագահ Պուտինի պաշտոնանկությունն ուղղակի կտապալի Ռուսաստանի ներկայիս կառավարման համակարգը, որին փոխարինող համարժեք այլընտրանքի մասին որեւէ բան չի ասվում: Թերեւս այդ կարգի փոխարինում չի էլ նախատեսվում»,-գրել է Մելիքյանը:

Տպել
Ամենաշատ