News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի համալսարանի մասնագետներն աշխատում են մի միջոցի ստեղծման ուղղությամբ, որը պետք է կանխարգելի գլխուղեղի վնասվածքն այն քիմիկատների թունավորումից, որոնք օգտագործվում են զանգվածային ոչնչացման զենքում:

Ըստ Informing-ի, նյույորքյան կենսաբաններն աշխատում են ֆոսֆոտրիեստերազ  կոչվող նյութով: Այն ունակ է օրգանական թունավոր ֆոսֆատները, օրինակ՝ զարինը, մասնատել անվտանգ նյութերի:

Ֆոսֆոտրիեստերազի օգտագործումը մինչ այժմ սահմանափակ էր՝ բարձր ջերմաստիճանի դեպքում դրա արագ ոչնչացման պատճառով: Գիտնականները, սակայն, փոփոխել են այդ նյութի մոլեկուլների կառուցվածքը՝ այն ավելի կայուն դարձնելով:

Հաղորդվում է, որ նոր սպիտակուցը շուտով կմատարարարվի քիմիական զենքի վերամշակմամբ զբաղվող ռազմական մասնագետներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ