News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նյու-Յորք նահանգում Տոնավանդա կղզին գրավել են հարյուրավոր անօթեւան կատուներ: Նրանց թիվն աճել է այն պատճառով, որ մի քանի տարվա ընթացքում կղզու շատ բնակիչներ իրենց ընտանի կենդանիներից հոգնելուց հետո դրանց փողոց էին նետում:

Տեղի մերձափնյա ռեստորաններից մեկի սեփականատեր Մայք Չամոքը պատմել է, որ մեծ թվով կատուներ կղզում «անկարգություններ են առաջացնում», կենդանիների նույնիսկ խարսխված զբոսանավերի վրա են բարձրանում:

Մտահոգված բնակիչները Դանիել Կուգանի գլխավորությամբ «Island Cats»(«Կղզու կատուները») ակցիան են սկսել: Կատուներին ցանկանում են ընտանիքների հանձնել, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Տոնավանդա կղզին գտնվում է Նիագարա գետի վրա՝ Բուֆալոյից հյուսիս, որը Նյու-Յորքի մեծությամբ երկրորդ քաղաքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ