News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը խոստովանում է՝ ռիսկեր կան, որ այս տարվա պետբյուջեի հարկային եկամուտները կարող են չապահովվել:

«Ազատության» հետ զրույցում նա ասել է, որ 2014-ի առաջին կիսամյակում խոշոր հարկատուներից ավելի քան 21 միլիարդ դրամով քիչ հարկ են հավաքել, քան նախատեսված էր:

«Իհարկե, ռիսկեր կան, այդ կորուստը, որը վեց ամիսների արդյունքում հրապարակել ենք, շուրջ 21 միլիարդ է։ Որպեսզի պատկերացնեք դա ինչ գումար է, ասեմ՝ ամբողջ փոքր բիզնեսից շրջանառության հարկ վճարողներից մեկ տարվա մեջ գանձած գումարը կազմում է 14 միլիարդ դրամ»,- նշել է Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա պետբյուջեով նախատեսված է հավաքել մոտ 1 տրիլիոն 100 միլիարդ դրամի հարկ:

Եթե անցած տարվա վերջին կազմված 2014-ի պետբյուջեով նախատեսված էր ապահովել 5.2 տոկոս տնտեսական աճ, ապա կառավարության փոփոխությունից հետո Հովիկ Աբրահամյանը խոստացավ այս տարի ապահովել ընդամենը 4 տոկոս աճ:

Հայաստանի այս տարվա տնտեսական աճի ցուցանիշները նվազեցրել է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը: Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը մայիսի վերջին «Ազատությանը» փոխանցեց, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացման հետեւանքով 2014-ին Հայաստանը կունենա ոչ թե 4.3 տոկոս աճ, ինչպես կանխատեսվում էր նախկինում, այլ ավելի պակաս:

Առավել մանրամասն՝ սզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ