News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին եւ Գազայի պաղեստինյան խմբավորումներին դադարեցնել մարտական գործողությունները, նշվում է Ռուսաստանի արտգործանախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Օգոստոսի 1-ի գիշերը հայտարարվել է Իսրայելի եւ Գազայում գործող պաղեստինյան խմբավորումների միջեւ համաձայնություն 72 ժամով կրակի դադարեցման շուրջ հումանիտար դրդապատճառներից ելնելով: Նկատի էր առնվում, որ նշված ժամանակում հատվածում կլուծվեն անհետաձգելի հումանիտար խնդիրները, այդ թվում նաեւ վիրավորիներին օգնություն ցույց տալու, ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման կապակցությամբ: Օգոստոսի 1-ի առավոտյան համաձայնությունն ուժի մեջ մտավ, սակայն մի քանի ժամ էլ չտեւեց: Երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց հրադադարի խախտման մեջ: ԶԼՄ-ի հաղորդագրությունների համաձայն՝ վերսկսված ռազմական գործողությունների հետեւանքով մի քանի տասնյակ պաղեստինցի ու  2 իսրայելցի զինվորներ են զոհվել, եւս մեկն իսրայելական բանակից գերի է վերցվել:

«Հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի հումանիտար հրադադար սկսելով՝ խզվի բռնության շրջանը, ինչը մարդկային զոհերի է հանգեցնում եւ էապես վնասում է քաղաքացիական ենթակառույցներին: Ռուսաստանն իր հերթին շարունակում է աջակցել իրավիճակի մեղմացման նպատակով»,- նշվում է ռուսական ԱԳՆ հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ