News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանում հայկական կազմակերպությունների խորհուրդը նամակ է հղել Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփի հայտարարության վերաբերյալ, թե Ավստրալիայի կառավարությունը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը:

Նամակում ասվում է.

«Լեհաստանում հայկական Զաբժե, 31.07.2014 թ. կազմակերպությունների խորհուրդ

Լեհաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Միության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ջեան Դանն

Լեհաստանում Հայկական կազմակերպությունների խորհուրդը, այստեղ բնակվող հայերի անունից, ցանկանում է հայտնել իր խորին անհանգստությունը, կապված Ն.Գ. Ավստալիայի Միության արտաքին գործերի նախարար տիկին Ջուլի Բիշոփի դիրքորոշմամբ:

Australia-Turkish Advocacy Aliance ինտերներային կայքում հրապարակված նամակում տիկին նախարարը հանգստացնում է թուրք ներկայացուցիչներին բացատրելով, որ Ավստրալիայի կառավարությունը չի ճանաչում Օսմանյան կայսրության տարածքում ազգային փոքրամասնությունների հանդեպ 1914-1918 թթ. թուրքական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ոճիրները եւ չի ընդունում դա որպես ցեղասպանություն:

Թուրքիայի կողմից նվաճված Արեւմտյան Հայաստանում 1890 թվականին բնակվել է մոտ 2,6 միլիոն հայ: 1915-1917 թթ hայերի նկատմամբ պլանավորված եւ իրականացված ցեղասպանության արդյունքում սպանվել է շուրջ 1,5 միլիոն մարդ, իսկ 450 հազարը` ստիպված արտագաղթել, այդ թվում Ավստրալիա: 1922 թվականին Արեւմտյան Հայաստանի տարածքում բնակվել է ընդամենը 150 հազար հայ:

1948 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածը բացատրում է ցեղասպանություն տերմինը, համաձայն որի «ցեղասպանություն է համարվում այն արարքը, որը կատարվել է մի ամբողջ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ` այն մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությամբ»:

Մեր ընկալմամբ Թուրքիայի գործողությունները վերոհիշյալ տարիներին լիովին բավարարում են այդ բացատրությունը:

Լեհաստանում հայկական կազմակերպությունների խորհուրդը մեծ գոհունակությամբ ընդունեց 2013 թվականին Նոր Հարավային Ուելսի կառավարության կողմից 1915 – 1917 թվականների ոճիրը որպես ցեղասպանություն ճանաչելու որոշումը:

Բոլորովին նպատակ չունենք ներքաշվել իրավասու վեճերում, սակայն ուշադրություն ենք դարձնում, որ Ավստրալիայի մի մասը համարձակվում է այդչափ կարեւոր որոշում կայացնել: Նախարար Բիշոփի դիրքորոշումը հատկապես զարհուրելի է, քանզի որոշումն ընդունվել է հաջորդ տարվա Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, որը հիշատակվելու է ամբողջ աշխարհի հայկական սփյուռքի կողմից:

Տիկին նախարարը խուսափում է պատասխանատվությունից, հայտարարելով, որ Ավստրալիայի կառավարությունը որեւէ դիրք չի գրավում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վիճաբանության հարցում եւ կոչ է անում վավերացնել 2009 թվականի համաձայնագրերը: Կարծում ենք, որ Տիկին նախարարի այն նախադասությունը, թե իբրեւ ոչ մի ցեղասպանություն չի եղել, հանդիսանում է կողմնապահություն կոնֆլիկտային կողմերից մեկին, բացի այդ հենց այն կողմին, որը բարոյապես պատասխանատու է ցեղասպանության իրականացման համար:

Լեհաստանում հայկական կազմակերպությունների խորհուրդը` Լեհաստանում բնակվող հայերի անունից խնդրում է չեղյալ հայտարարել նախարար Բիշոփի դիրքորոշումը, կապված Հայոց Ցեղասպանության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ