News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը նախապատրաստվում է Կանադայի եւ Ուզբեկստանի հետ ազատ առեւտրի գոտինռր ստեղծել: Այդ մասին ՈւՆԻԱՆ-ին տված մեկնաբանություններում նշել է Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարար Պավել Շերեմետան, հաղորդում է « unian.net»-ը:

Ուկրաինացի նախարարի խոսքով՝ սա հերթական քայլը կդառնա հայրենական արտադրանքի իրացման շուկարների տարբերակման գործում: «Բանակցություններն ընթանում են տարբեր երկրների հետ ազատ առեւտրի գոտիների ստեղծման վերաբերյալ: Սա այն է, ինչ մենք կարող ենք եւ պետք է անենք: Սա Հյուսիսային Ամերիկան է, հուլիսի 31-ին խոսվում էր Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի մասին»,- նշել է Շերեմետան: Այն հարցին, թե որ երկրների մասին է խոսքը, նա նշել է Կանադայի եւ Ուզբեկստանի մասին, որոնց պատվիրակների հեը հուլիսին բանակցություններ են վարել հուլիսին: Շերեմետան վստահություն է հայտնել, որ ազատ առեւտրի գոտիներն այս երկրների հետ կարող են ստեղծվել արդեն տարվա ընթացքում, քանի որ հայրենական ապրանքները կիրացվեն արտասահմանում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կրճատման պայմանների հիման վրա, ինչն առաջնահերթություն է հանդիսանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ