News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 11-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում դաժան ծեծի ենթարկված Աբովյանի նախկին քաղաքապետ Կարոն Իսրայելյանը, թեեւ դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ դժվարությամբ է տեղաշարժվում, ծռմռված է՝ իր ասելով, բայց բողոք չունի իրեն ծեծի ենթարկողների դեմ: «Լավ են արել, ջահել են եղել, հիմարություն են արել, անցավ գնաց: Չեմ դժգոհում»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Իսրայելյանը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին քաղաքապետի տրամադրվածության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի զանգով: Մեր տեղեկություններով իսրայելյանին ծեծի ենթարկողները Աբովյանի գործող քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մարդիկ են եղել:
Դեպքից հետո, երբ Իսրայելյանը բորբոքված «ելույթ» է ունեցել օլիգարխների, նրանց զավակների եւ 9-ով հարուստ համարանիշներով մեքենաների մասին, Ծառուկյանը զանգահարել է նախկին քաղաքապետին՝ հորդորելով իր դեմ դուրս չգալ ու անջատել հեռախոսը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ