News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ նահանգները խորապես անհանգստացած են շփման գծում բռնության բորբոքմամբ, ինչի արդյունքում հուլիսի 31-ին զգալի կորուստների են գրացնվել:

ԱՄՆ-ը  ցավակցություն է հայտնել զոհվածների եւ վիրավորվածների ընտանիքներին եւ կողմերին կոչ արել անհապաղ նվազեցնել լարվածությունը եւ հետեւել հրադադարի ռեժիմին: «Հակամարտության լուծման ռազմական ելք գոյություն չունի: Վրիժի գործողությունները կամ բռնության շարունակությունը ավելի կբարդացնեն հակամարտության խաղաղ կարգավորումը», ասվում է հայտարարության մեջ:

Ընդ որում, պետքարտուղարությունը կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հիմնական հարցերի շուրջ երկխոսության շարունակության նպատակով հանդիպել մոտակա ժամանակներս: «Մենք նաեւ կոչ ենք անում կողմերին ընդունել ԵԱՀԿ գործող համանախագահի առաջարկությունը՝ սկսել բանակցային գործընթացը, որը կարող է հանգեցնել խաղաղ համաձայնության ձեռքբերմանը: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի գործընթացին եւ պատրաստ ենք օգնել երկարաժամկետ կարգավորման ձեռքբերման ջանքերին», ասվում է  հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, միջադեպերի հետեւանքով կան զոհեր ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ