News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 30-ի դրությամբ վերլուծությունների հիման վրա առանձնացված շուրջ 1200 հարկ վճարողներ պատրաստակամություն են հայտնել բարելավել ցուցանիշները: Այս մասին հայտարարել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ հավելելով, որ 2014-ի հունիսին առանձնացվել են ռիսկային ոլորտները, ինչպես նաեւ յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները:

Ֆիննախի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանց կողմից հուլիսի ընթացքում ինքնահայտարարագրման միջոցով հաշվարկվել է 520.7 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, մասնավորապես շահութահարկի հաշվարկների ճշգրտումների հետեւանքով 115 հարկ վճարողներ հայտարարագրել են 439.6մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Աշխատավարձի աճ են ապահովել ավելի քան 600 գործատուներ, արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 25.3մլն դրամ եկամտային հարկի գումար: Փաստաթղթաշրջանառության բարելավման, մասնավորապես ճշտված հաշվետությունների ներկայացման արդյունքում հայտարարագրվել է 371.3մլն դրամի լրացուցիչ շրջանառություն եւ հաշվարկել է 55.8մլն դրամի լրացուցիչ հարկ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում աճել է փաստաթղթաշրջանառության մակարդակը. 2014-ի հունիսի համեմատ հուլիս ամսին հարկային հաշիվների դուրսգրման քանակն ավելացել է  շուրջ 123 հազարով, շրջանառության աճը կազմել` 1մլրդ 98մլն դրամ:

Ավելի քան 520 հարկ վճարողներ, չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը, հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում. 96 տնտեսվարողների մոտ իրականացվող միջոցառումներն ընթացքի մեջ են, նրանցից 45-ն առավել խոշոր հարկ վճարողներն են: Ըստ Արմեն Ալավերդյանի, ձեռնարկված քայլերը դրական արդյունք են արձանագրել. «Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ավարտված 21 ստուգումներով արձանագրվել է 1մլրդ 67.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, 31 հարկ վճարողի մոտ իրականացված ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներով արձանագրվել է 15.6մլն դրամի տուգանք: Իսկ 33 ստուգումներով հայտնաբերվել է 71 չգրանցված աշխատող եւ արձանագրվել է 10.8մլն դրամի հարկային պարտավորություն»:

Ընդհանուր առմամբ, ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ  հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են 117 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում առաջադրվել է 1մլրդ 529.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Փոխնախարարի տեղեկացմամբ` ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ հսկողական գործառույթներին զուգահեռ նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Այսպես, հարկային հաշիվների դուրս գրման հսկողության նպատակով ԱԱՀ վճարողների մոտ իրականացվել է 79 օպերատիվ-հետախուզական միջոցառում, արդյունքում արձանագրվել է 40.6մլն դրամի տուգանք, իսկ առավել ռիսկային համարվող 51 տնտեսվարողների մոտ դեռեւս շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով, 2014-ի հուլիսի 1-ից էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ ամենօրյա հսկողություն է սահմանվել. օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով հաշվետու ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել ավելի քան 4 հազար էլեկտրոնային հարկային հաշիվներ` 2.5մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Ըստ Արմեն Ալավերդյանի, առաջին արդյունքները գոհացուցիչ են, սակայն անելիքներ դեռ կան. «Բիզնեսի համար հավասար պայմանների ապահովմանը միտված միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: Նպատակը` տնտեսությունում ստվերի կրճատման միջոցով պետական բյուջեի մուտքերի ավելացումն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ