News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Կենտրոնական Ամերիկայի երկրներից եկած երեխա-միգրանտների խնդրի լուծման համար 694 մլն դոլար հատկացնելու մասին օրինագիծը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Փաստաթղթին կողմ են քվերակել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 223 անդամ, 189-ը դեմ են արտահայտվել:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հանրապետական կուսակցության կողմից ներկայացված օրինագիծը կոչված է լուծելու Մեքսիկայի հետ սահմանով առանց մեծերի ուղեկցության երեխաների հոսքի ճգնաժամը: Իր հերթին, ինչպես ենթադրում են փորձագետները, տվյալ փաստաթուղթը օրենք դառնալու շանսեր գրեթե չունի, քանի որ պետք է հաստատվի Սենատի կողմից, որտեղ գերիշխում են օրինագծին կտրականապես դեմ արտահայտված դեմոկրատները:

Փաստաթղթի քննադատությամբ է հանդես եկել նաեւ Սպիտակ տունը: Վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը նշել է, որ «Օրինագիծը երեխա-միգրանտների խնդիրը պատասխանատու կերպով  չի լուծում եւ կարող է հանգեցնել հարյուր հազարավոր երիտասարդների՝ ԱՄՆ-ից արտաքսմանը, ովքեր այստեղ են բերվել դեռ մանուկ ժամանակ եւ արդեն ամերիկացի են դարձել ամեն ինչով, բացի փաստաթղթերից» :

Ավելի վաղ, Օբաման Կոնգրեսին առաջարկել էր 2 մլրդ դոլար հատկացնել Գվատեմալայից, Հոնդուրասից, Սալվադորից եւ Կենտրոնական Ամերիկայի այլ երկրներից երեխաների ու անչափահասների ապօրինի ներգաղթի դեմ պայքարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ