News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օձը խոչընդոտ է դարձել Մեքսիկայի խորհրդարանի ստորին պալատի աշխատանքների համար օրենքների փաթեթի քննարկման ժամանակ, որոնք բարեփոխումներ են նախատեսում էներգետիկ բնագավառում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«El Universal» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ օձին հայտնաբերել է Աշխատանքի կուսակցության պատգամավորը, որը հանդես էր գալիս ընդդեմ բարեփոխումների: Նա էլ սրահում օձի առկայության մասին: Նիստն ընդհատվել է. պատգամավորները նետվել են օձին դիտելու, որից հետո նախագահողը կանչել է քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներին: Փրկարարները որոշ ժամանակ փնտրում էին օձին դահլիճում, արդյունքում որոնումները հաջողությամբ են պսակվել: Թե ինչպես է օձը հայտնվել դահլիճում, դեռ հայտնի չէ:

Միջադեպը չի խանգարել Ինստիտուտա-հեղափոխական կուսակցությանը եւ նրա դաշնակիցներին ձայների մեծամասնությամբ հաստատել առաջին ընթերցմամբ Մեքսիկայի նավթային եւ գազի ոլորտում մասնավոր ներդրողների աշխատանքների ապահովման համար հարկային նորարարությունների փաթեթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ