News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մաքսային միության երկրներ մուտք գործելիս վարորդները պետք է հատուկ փաստաթղթեր ունենան: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշում է ստորագրել, ինչը միջազգային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի վարորդին պարտավորեցնում է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված ավտոմեքենայի ժամանակավոր մուտքը հաստատող փաստաթղթեր ունենալ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Փաստաթուղթը մշակված է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության կողմից Մաքսային միության անդամ-պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի՝ 2012թ. հունիսի 7-ից ընդունած Մաքսային միության տարածքում մաքսային օրենսդրությամբ ժամանակավորապես, անձնական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցը մաքսային տարածք մտցրած անձանց նկատմամբ սահմանափակումների որոշման ի կատար ածման նպատակով», ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված բացատրագրում:

Համաձայն փաստաթղթի՝ մաքսային օրգանների պաշտոնատար անձիք կարող են կանգնեցնել տրանսպորտային միջոցը մաքսային վերահսկողություն իրականացնելու կամ մաքսային վերահսկղության գոտում մաքսային գործողություններ իրականացնելու համար եւ իրավասու չեն կանգնեցնել ավտոտրանսպորտը ու ստուգել վարորդի փաստաթղթերը մաքսային գոտուց դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ