Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պահպանվում է, բարեբախտաբար հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակոցները շարունակվում են, ընդհանուր լարվածություն կա, բայց մեր կողմից զոհեր եւ վիրավորներ չկան»,- ասաց նա:
Նշենք, որ Նշենք, որ վերջին շրջանում լարվածություն կա ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:





























