News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պետությունը 21 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 51 մլն դոլար) է հատկացրել Հայաստանի երկու խոշորագույն քիմիական գործարանների ՝«Նաիրիտի» եւ «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատավարձի գծով պարտավորությունների մարման համար: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողներին հայտարարեց Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Այդ միջոցները հաշվեգրվել են «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ պետական էներգետիկ ձեռնարկությունների շրջանառությունից: «Կառավարությունում օրումեջ, եթե ոչ ամեն օր, քննարկվում է «Նաիրիտի» իրավիճակը: Քաղաքացիները իրավունք ունեն ստանալ 15-17 ամիսների ընթացքում կուտակված ողջ աշխատավարձը, եւ պետությունը կպաշտպանի նրանց իրավունքները», - հայտարարեց նախարարը:

Կառավարությունն այդ նույն դիրքորոշումն ունի նաեւ Վանաձորի քիմիական գործարանի շուրջ, թեեւ այդ ձեռնարկությունը ամբողջովին մասնավոր է: «Նաիրիտ» - ում բաժնետոմսերի գոնե 10%-ը պետությանն է, իսկ «Վանաձոր-քիմպրոմը» ամբողջովին մասնավոր է: Սակայն տվյալ դեպքում դա ոչնիչ չի փոխում: Մարդիկ այնտեղ նույնպես աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունեն եւ մենք պետք է պաշտպանենք նրանց օրինական շահերը», - ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ