News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ գարնան սկզբին Հայաստանում անբարենպաստ եղանակային պայմանները հանգեցրին սպասվող բերքի ոչնչացման, հատկապես՝ մրգերի: Շուկան անմիջապես արձագանքեց գների բարձրացմամբ: Մայրաքաղաքում հունիսին խնձորի մանրածախ գինը տարվա կտրվածքով աճեց 1.4 անգամ, տանձի գինը՝ շուրջ 1.3 անգամ, դեղձի գինը՝ 1.2 անգամ:

Ռեկորդ սահմանեց ծիրանը. այս մրգի գինը բարձրացավ գրեթե 5 անգամ: Միջին գինը մայրաքաղաքում գերազանցում էր 1.8 հազար դրամը՝ կիլոգրամի դիմաց: Ընդ որում, լավագույն որակի մթերքը գյուղատնտեսական շուկաներում առաջարկվում էր 1 կգ-ի դիմաց՝ 2 եւ ավելի հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ նույն ամսում նարնջի գինը կազմում էր 700 դրամ, բանանի գինը՝ 900 հազար դրամ՝ 1 կգ-ի դիմաց:

Բանջարեղենի բերքը, ըստ հունիսի գների պաշտոնական տվյալների, ցրտահարության հետեւանքով այնքան էլ չէր տուժել: Ամեն դեպքում, վիճակագրությունը մայրաքաղաքում գրանցել է կաղամբի, լոլիկի, վարունգի, ստեպղինի, ճակնդեղի, սմբուկի միջին մանրածախ գնի իջեցում: Թանկացել են սխտորը եւ սոխը, որոնց ռեսուրսների մի մասը ներկրվում է, համապատասխանաբար, 36.2 եւ 3.1 տոկոսով:

Հետաքրքիր իրավիճակ է տիրում մսամթերքի շուկայում: Տավարի միսը 8.4 տոկոսով էժանացել է, իսկ խոզի միսը՝ 22.0 տոկոսով թանկացել: Արդյունքում, տավարի ու խոզի մսի գնի համահարաբերակցությունը 1.5 անգամ ավելացել է:

Հասկանալի է, որ սննդամթերքի առանձին տեսակների գները ձեւավորվում են բնակչության տարբեր խմբերի պահանջարկի ազդեցությամբ: Օրինակ, հացի գինը տարվա ընթացքում մայրաքաղաքում ավելացել է «ընդամենը» 0.1 տոկոսով:

Թե ինչպես են հաց արտադրող մեծ ու փոքր գործարանները համարձակվում դիմակայել գնաճին (այդ թվում՝ էներգակիրների սակագների աճին), մնում է միայն գուշակել: Սակայն ժողովրդի շրջանում մթերքի թերի լինելու մասին լուրեր են տարածվում, երբ քչանում է հացի քաշը, սակայն պահպանվում է նախկին գինը եւ այլն:

Իսկ ահա ձկնկիթի միջին գինը (այսպես կոչված «կարմիր ձկնկիթի») մայրաքաղաքում աճել է 1.3 անգամ՝ հունիսին հասնելով 70.3 հազար դրամի 1 կգ-ի դիմաց: Պատճառները հայտնի են. թանկացել է ռուսական կարմիր ձկնկիթը: Սակայն այս մթերքի գնորդները կարող են առաջնորդվել հետեւյալ կարգախոսով. «Գնել ենք, շարունակելու ենք գնել»: Սահմանափակ ընտանեկան բյուջեով տնային տնտեսությունների համար գների բարձրացումը, օրինակ՝ էներգակիրների սակագների, էապես անդրադարձավ նրանց գնողունակության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ