Իրավիճակը սահմանին հարաբերական խաղաղ է, կրակոցներն աննախադեպ քչացել են։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը։

«Մեր կատարած զսպման միջոցառումների եւ լարվածության իջեցման ուղղությամբ կատարված միջոցառումների արդյունքում հիմա հարաբերական հանգիստ է սահմանին։ Այսօր հետապուզադիվերսիոն գործողությունների փորձեր նույնպես չկան, մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք, որ կրակոցներ չլինեն հատկապես Հայաստանի սահմանամերձ գյուղերի վրա, կրակոցները նվազեցրել ենք մինչեւ զրոյի։ Շարունակելու ենք ամեն ինչ անել, որ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչբերն իրենց խաղաղ զգան»,- ասաց նախարարը։