News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Լեհ նկարչուհիները. արվեստի ավանդական եւ ժամանակակից ուղիները» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ կազմակերպված ADI ART պատկերասրահի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից:

Խորագիրն ինքնին հուշում է ցուցադրվող ստեղծագործությունների հայեցակարգի երկբեւեռությունը: Հայաստանի ազգային պատկերասրահում՝ դասական արվեստի մայր թանգարանում, ժամանակակից արվեստի լեհական ADI ART պատկերասրահը կազմակերպել է 11 լեհ նկարչուհիների ցուցահանդես։ Այն ընդգրկում է լեհական կերպարվեստի երկու բեւեռներ ներկայացնող արվեստ, որոնք լրացնում են միամյանց: Ավանդական ձեւով արված բնանկարն ու քանդակը հետաքրքիր երկխոսության մեջ են մտնում ավելի համարձակ փոփ գեղանկարչության եւ էքսպերիմենտալ քանդակների հետ:

Նկարչուհիների ստեղծագործությունները միավորում են ընդհանուր գեղանկարչական ասելիքը: Ավելին, փորձ է արվել հասկանալի դարձնել, թե արվեստի այդ ուղղությունները, հակառակ ակնհայտ տարբերություններին, արդյո՞ք սեռով եւ ազգությամբ պայմանավորված ընդհանուր հիմք ունեն: Նկարիչների տարիքը, նրանց աշխատանքների տեխնիկան եւ թեման նշված չեն: Կազմակերպիչները հակված են ցուցադրել լեհ կին նկարիչների ստեղծած ժամանակակից արվեստի հնարավորինս լայն շրջանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ