NEWS.am-ի տեղեկություններով՝ օրերս Ներքին Չարբախում գարեջրատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին գիշերը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մի քանի հոգու միջեւ վիճաբանություն է եղել, որի ժամանակ նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել երկու հոգու ուղղությամբ: Վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել եւ արագ տեղափոխվել «Երեւան» բժշկական կենտրոն:

Մեզ հաջողվեց պարզել, որ տուժողներից մեկը 20 տարեկան է, իսկ մյուսը՝ 42: Կրակողի մասին դեռեւս տեղեկություններ չկան, նա դեպքի վայրից դիմել է փախուստի: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ նախաքննություն է կատարվում, դեռեւս ձերբակալված անձ չկա: