News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հինգ դռնանի «Ford Fiesta»-ի թողարկումը մեկնարկելու է հաջորդ տարվա կեսին, Թաթարստանում: Լիարժեք ցիկլով արտադրությունն իրականացվելու է Նաբերեժնիե Չելնիում՝ հանրապետությունում «Ford Sollers» համատեղ ձեռնարկության (ՀՁ) երկու գործարաններից մեկում: Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով ձեռնարկության ներկայացուցչին:

Առաջիկա աշնանը նույն գործարանում կսկսվի «Ford EcoSport» մակնիշի մեքենայի արտադրությունը: «Ford Sollers»-ի աշխատակիցն ընդգծել է, որ ե՛ւ «Fiesta»-ն, ե՛ւ «EcoSport»-ը նույն հիմքն ունեն: Ռուսաստանում «Fiesta»-ի արտադրության կազմակերպման համար ներդրումները կազմում են 150 մլն դոլար: Արդիականացումից հետո գործարանի հզորությունը կկազմի տարեկան 115 հազար մեքենա, այն մասնագիտացված կլինի B-սեգմենտի մեքենաների ուղղությամբ:

«Fiesta»-ի հինգ դուռ ունեցող նոր տարբերակն արդեն թողարկվում է Եվրոպայում, սակայն Ռուսաստան չի ներկրվում: Մեքենայի ռուսաստանյան դեբյուտը տեղի կունենա Մոսկովյան ավտոսրահում, վաճառքի մեկնարկը նախատեսվում է 2015թ. ամռանը:

Ռուսական շուկայում կլինեն «Fiesta»-ի միայն տեղայնացված մեքենաներ: «Ford Sollers»-ի ներկայացուցիչը նշել է, որ այս մոդելով ապրանքանիշը կվերադառնա Ռուսաստանի ավտոշուկայի B-սեգմենտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Հունգարիայում վաճառքի է հանվել հազվագյուտ «Վոլգա», որը պատկանել է Գերմանիայում «ԳԱԶ»-ի դիլերին
Վաճառողը հիշեցնում է, որ ԳԱԶ-3111 նախագիծը սկսվել է 1990-ականների առաջին կեսին, իսկ ընդհանուր արտադրանքը կազմում է մոտ 400 միավոր
Ամենաշատ