News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենսաբան Դանիելա Ֆրեջին տեղեկացրել է, որ Լամպեդուզայի ափերին ծովային հսկա կրիա է հայտնաբերվել, որը 250 կգ է կշռում:

«Turtle Group» կենտրոնն Իտալիայի տարածքում գործում է արդեն 20 տարի՝ Վայրի բնության պաշտպանության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ, սակայն գոյության ամբողջ ընթացքում մասնագետները նման հսկայական էակի ուսումնասիրելու հնարավորություն չեն ունեցել:

«Սա բացառիկ հայտնագործություն է,- ընդգծում է Ֆրեջին,- կենտրոնի գործունեության ընթացքում առավելագույնը, ինչ տեսել ենք, անչափահաս կրիաներ են եղել՝ մի քանի տասնյակ կիլոգրամ քաշով: Պատճառն այն է, որ ծովային կրիաներն անհետացման վտանգի ներքո են»:

Հսկա կրիային, որը կարող է 40 տարեկան լինել, հայտնաբերել է Ֆիլիպո Սոլինայի ձկնորսական նավակը, որը ձուկ էր որսում ավազանի ափերին: Կրիան մարմնական մի քանի վնասվածք ունի, մասնավորապես՝ ձկնորսական խայծի, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Ծովային հսկան կապրի ու կապաքինվի կենտրոնի լաբորատորիաներից մեկում, որը միակն է Սիցիլիայում, որն ամեն օր բաց է այցելությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ