«Renovo Motors»-ը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին մեքենան՝ ամբողջությամբ էլեկտրական «Renovo Coupe» սուպերքարը: Նորույթի դեբյուտը կայացել է Փեբըլ-Բիչում անցկացված Վայելչության մրցույթի ժամանակ:
Մեքենան արժե 529 հազար դոլար: Ընկերությունն արդեն սկսել է պատվերներ ընդունել: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 100 նմուշ արտադրել:
Եթե վաճառքը հաջող լինի, «Renovo Coupe»-ում խոստացել են մեկ այլ մեքենայի ստեղծմանն անցնել: Այս մասին գրում է «Autonews» կայքը:
Մեքենան ստեղծվել է «Shelby Daytona CSX9000»-ի հիմքի վրա: «Renovo Coupe»-ում տեղադրված է էլեկտրական շարժիչ, որի հզորությունը 500 ձիաուժ է, իսկ առավելագույն արագությունը՝ 193կմ/ժ: Մեքենան 100 կմ/ժ-ը զարգացնում է 3.4 վայրկյանում:
«Renovo Coupe»-ի մարտկոցը հնարավոր է լիցքավորել 5 ժամում, սովորական ցանցից: Բացի այդ, մեքենան ցնցման կառավարվող մեղմացուցիչներ, հզոր զսպանակներ, արգելակման ցանցավոր սկավառակներով «Michelin Pilot Sport» անվադողեր ունի: