News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 7-ին գերի ընկած եւ հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել այն վարկածը, որ Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից։ Այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Քննություն է տարվում՝ պարզելու գերեւարման  եւ մահվան հանգամանքները: Այս պահի դրությամբ քննության ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ Պետրոսյանը առեւանգվել է հայկական տարածքից, որովհետեւ նախ եւ առաջ նախկինում գյուղացիների՝ միմյանց այցելելու, թեյելու նախադեպեր չեն եղել, նման կապեր երկու երկրների միջեւ չի եղել, որ մտածենք, որ այցելել են միմյանց: Այս մասին մեզ ասել են գյուղացիները: Երկրորդ՝ Պետրոսյանն այդ օրն առավոտյան ավանակով գնացել էր հանդամաս վառելափայտ բերելու, որն սահմանակից է Ադրբեջանին եւ այդ կողմից տարածքն ականապտված է: Այսինքն այդ ճանապարհով կարող է անցնել այդ տարածքին քաջածանոթ մարդը: Ավանակը հայտնաբերվել է հայկական տարածքից, ինչը վկայում է, որ ականապատված տարածքը ավանակով չի մտել, իսկ տարածքը հաառակորդ կողմից տեսանելի է: Աշխատանքային վարկած է մշակվել, որ գյուղացուն նկատել են եւ առեւանգել»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է մահվան հանգամանքներին, Սոնա Տռուզյանը նշեց, որ այդ մասին դեռ վաղ է հստակ եզրակացություն տալը. «Սակայն դատելով տեսանյութերից՝ կարող ենք արձանագրել, որ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, ընթացքում հագուստն է փոխվել: Բոլոր տեսանյութերը ուսումնասիրվում են եւ նշանակվել են փորձաքննություններ: Եթե բնական մահով է մահացել, Ադրբեջանը պետք է շահագրգռված լինի, որ օր առաջ դիակը վերադարձնեն»:

Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեւարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ