News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին ավտովթարի հետեւանքով մահացած 13-ամյա Քոչար Խառատյանի դին տեղափոխել են Հայաստան, սակայն տեղի ոստիկանությունը թույլ չի տալիս Քոչարի հորը՝ Սամվել Խառատյանին, գալ Հայաստան եւ մասնակցել որդու հուղարկավորությանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Խառատյանները Վանաձորից Վրաստան էին մեկնել հանգստանալու: Այստեղ հայրն աշխատում էր Լոռու մարզպետարանում: Վթարի պահին մեքենայի մեջ եղել են ամուսիններն իրենց 3 երեխաների հետ: Նախնական վարկածով՝ մոտոցիկլետը, որը բախվել է Խառատյանների ավտոմեքենային, ընթացել է 200 կմ/ժ արագությամբ:

Այսօր գիշեր Լոռու մարզպետի օգնությամբ կոմայի մեջ գտնվող 12-ամյա Անի Խառատյանին տեղափոխել են Հայաստան: Մյուս երեխայի՝ 8-ամյա Ալեքսանդր Խառատյանի վիճակը կայուն է, վնասվածքները լուրջ չեն:

Այս պահին Վրաստանում ՀՀ դեսպանատունը բանակցում է տեղի ոստիկանության հետ, որ թույլ տան մեքենայի վարորդին՝ Սամվել Խառատյանին, վերադառնալ Հայաստան: Մեր տեղեկություններով՝ Վանաձորի քաղաքացու անձնագիրը Քոբուլեթիում վերցրել են, որ երկրից չկարողանա դուրս գալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին ժամը 14.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում վթար է եղել. բախվել են մոտոցիկլետը եւ «Հունդայի» մակնիշի 77 VV 447 մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացի՝ 13-ամյա Ք. Խառատյանը տեղում մահացել է, իսկ Ս. եւ 12-ամյա Ա. Խառատյանները տեղափոխվել են Քոբուլեթի քաղաքի ԲԿ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ