News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսպանիայի գյուղատնտեսական կազմակերպությունները ճիշտ կանեն ռուսական էմբարգոյի պատճառով մնացած ավելորդ մրգերը բարեգործությանն ուղղեն: Այսպես է կարծում երկրի գյուղատնտեսության, պարենի եւ շրջակա միջավայրի նախարար Իզաբել Գարսիա Թեխերինան:

«Մենք կփորձենք անել այնպես, որպեսզի մրգերի մեծ մասը, որոնք չեն վաճառվել, ուղղվեն  իսպանական բարեգործական կազմակերպությունների կարիքներին, եւ եթե ստացվի, ուղղված լինեն միջազգային համագործակցության զարգացմանը», - հայտարարել է նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նախարարի՝ ներկայումս ՌԴ մրգերի մատակարարման ծավալների վերլուծություն է անցկացվում:

«Անցած տարի մենք Ռուսաստան արտահանել ենք 337 մլն եվրոյի միրգ», - ասել է Թեխերինան: Հունվարից մինչեւ մայիս այդ ցուցանիշը կազմել էր 107 մլն եվրո,  հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ