News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում տապի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում 3 մարդ է մահացել, եւս 2,23 հազարը հոսպիտալացվել են, հաղորդվում է Հրդեհային պահպանության վարչությունում:

Տուժածների ամենամեծ քանակությունը գրանցվել է Օսակա պրեֆեկտուրայում (272 մարդ) եւ Տոկիոյի շրջանում (202 մարդ): Տուժածների թվում մեծ մասը տարեց մարդիկ են:

Օգոստոսի 17-ին ջերմաչափի սյունակները կրկին հասել են 35 աստիճանի նիշին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված, օդերեւութաբանները կոչ են անում մարդկանց օգտվել օդորակիչներից, փորձել խուսափել երկար ժամանակ դրսում մնալուց, ինչպես նաեւ մշտապես ջուր խմել:

Ճապոնիայում տապի պիկը գրանցվել էր հուլիսի 26-ին՝ 35 աստիճանից բարձր: Այդ մեկ օրվա ընթացքում 7 մարդ էր մահացել: Մայիսի վերջից ջերմային հարվածների հետեւանքով հոսպիտալացվածների թիվը կազմում է 31,2 հազար մարդ, որից 48-ը մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ