News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սթենֆորդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ ժամանակակից սմարթֆոնների մեծ մասում ներկառուցված գիրոսկոպները կարող են օգտագործվել՝ որպես ձայնալսող սարք:

Աշխատանքի ընթացքում գիտնականները պարզել են, որ գիրոսկոպը ոչ միայն կարող է ընկալել տարածությունում սմարթֆոնի դիրքի փոփոխությունները, այլ նաեւ սարքի շուրջ օդի աննշան տատանումները: Այդ հատկությունը գիրոկսոպին հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ ճանաչել սմարթֆոնի մոտակայքում հնչող ձայները եւ նույնիսկ որսալ առանձին բառեր:

Հետազոտողները փորձարկում են իրականացրել, որի ժամանակ սմարթֆոնի մոտ թվարկվել են 1-ից մինչեւ տասը թվերը, հաղորդում է ТСН-ը:

Արդյունքում գիրոսկոպը կարողացել է հստակորեն ճանաչել արտաբերված բառերի 65%-ը: Մյուս փորձերը ցույց են տվել, որ խոսողի սեռի ճանաչման ճշգրտությունը կազմում է 84%:

Բացի այդ, փորձարկմանը մասնակցել են միանգամից 5 մարդ եւ գիրոկոպը 65% դեպքում կարողացել է հստակորեն առանձնանցել յուրաքանչյուր ձայնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ