News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպմանն ապացուցվեց, որ եթե Ադրբեջանը մեզ պարտադրի պատերազմ, մենք ուղղակի պարտադրված պաշտպանելու ենք մեր հայրենիքը, մեր սահմաները եւ հաղթելու ենք։ Այս մասին օգոստոսի 18-ին «Բազե-2014» երիտասարդական հավաքի բացման արարողությունից հետո բազեականների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Վերջին օրերին, ի ուրախություն բոլորիս, կրակոցները մարել են։ Մենք՝ իշխանություններս, ամեն ինչ անում ենք, որպեսզի խուսափենք հակամարտությունից։ Բայց եթե մեզ պարտադրեն պատերազմ, մենք ուղղակի պարտադրված պաշտպանելու ենք մեր հայրենիքը եւ հաղթելու ենք։ Դա ապացուցվեց այս օրերի ընթացքում։ Կարծես թե դա ապացուցվեց Սոչիում նախագահների հանդիպման ընթացքում։ Մեր նախագահը դավոլնի էր, որովհետեւ մեր բանակի վրա ուներ այդ վստահությունը, մեր ձեռքբերումներըակնհայտ են»,-ասաց վարչապետը։ 

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի բանակում ընկճվածություն կա, ինչի համար հենց իրենք՝ ադրբեջանցիներն են մեղավոր։

«Իրենք մեզ հրահրում են մի պատերազմ, որն իրենց ոչ մի լավ բան չի տալու։ Եվ գործնականում իրենք արդեն մեկ անգամ համոզվել են, որ ոչ մի հաջողություն չեն կարող ունենալ։ Ինչի՞ են իրենք երկրորդ, երրորդ անգամ փորձում՝ ինձ համար անհասկանալի է։ Համոզված եմ, որ ոչ մեկս չենք ցանկանում պատերազմ, մեր համար մեկ զինվորի կորուստը մեծ դժբախտություն է։ Բայց մենք նաեւ պարտավոր ենք պատասխան տալ այն ոտնձգություններին, այն կրակոցներին, որ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից։ Այն ռազմատենչ հայտարարությունները եւ այն հայատյացությունը, որ իրենք քարոզում են ամբողջ Ադրբեջանում, իրենց բերելու է կործանման, ոչ մի լավ բանի չի բերելու»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։ Վարչապետի խոսքով՝ մեր անվտանգությունն սկսում է հենց Արցախից, եւ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Արցախն ավելի ապահով դառնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ