News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսլանդիայի իշխանությունները նախազգուշացնում են կղզու հարավ-արեւելքում տեղակայված Բարդարաբունգ հրաբխի ժայթքման մեծ հավանականության մասին: Փորձագետները մատնանշում են հրաբխի շրջակայքում աճող սեյսմիկ ակտիվությանը: Օգոստոսի 18-ին սարքավորումները գրանցել են ստորգետնյա ցնցումների մի ամբողջ շարք:

Օգոստոսի 18-ին փակվել են որոշ ճանապարհներ, իսկ Իսլանդիայի տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական ավիաընկերությունների համար հայտարարվել էր ժայթքման վտանգի «դեղին» (երկրորդը 4 մակարդակների մեջ), հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

2010թ. անանուն հրաբխի ժայթքումը 6 օր շարունակ Եվրոպայի մեծ մասում կաթվածահար էր արել ավիահաղորդակցությունը:

Բարդարբունգան նաեւ սառույցի շերտերի տակ գործող հրաբուխ է: Այն տեղակայված է Իսլանդիայի խոշորագույն սառցադաշտերից մեկի` Վատնաեկուդլյայի հաստության տակ: Գիտնականները նշում են, որ Բարդարբունգի ակտիվությունը աճել է վերջին 7 տարիների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ