News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին Հայաստանի քաղաքացի Սամվել Խառատյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մեղավորն, ամենայն հավանականությամբ, մոտոցիկլավարն է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը:

«Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, արդեն քանի օր՝ բոլորս  ահավոր վիճակում ենք: Քանի որ դեպքը եղել էր Բաթումին ավելի մոտ, ես հանձնարարեցի Բաթումի գլխավոր հյուպատոսին, որ հետեւի ընթացքին եւ ամեն 15 րոպեն մեկ ինձ հայտնի զարգացումների մասին: Հենց ամենասկզբում ասացին, որ մոտոցիկլավարներն են մեղավոր եղել, հետո բարդեցին Սամվել Խառատյանի վրա: Դեսպանատունն էլ Հայաստանից իրավաբաններ հրավիրեց եւ նոր փորձաքննություն պահանջեցինք, որ իզուր մեր քաղաքացուն չդատեն: Հույս ունենք, որ մեղադրանքը ծանր չի լինի, ամեն դեպքում օտար երկիր է»,- ասաց նա:

Յուրի Վարդանյանի խոսքով՝ մոտոցիկլավարներին Քոթուլեթիում բոլորը ճանաչում են՝ որպես արագությունը մշտապես գերազանցողներ, իսկ Սամվել Խառատյանը մեքենան վարել է շատ դանդաղ, այդ մասին վկայում են արված փորձաքննությունները. «Մոտոցիկլը մխրճվել է Սամվել Խառատյանի մեքենայի հետնամասի մեջ, որտեղ երեխաներն են նստած եղել: Այդ պատճառով հենց երեխաներն են տուժել: Հիմա բժիշկները պայքարում են 12-ամյա Անիի կյանքը փրկելու համար, 2 տոկոս շանս են տվել ապրելու, ամեն ինչ անում ենք, Լոռու մարզպետն էլ է աջակցում: Մյուս երեխան էլ ուղեղի ցնցում ունի, բայց վիճակը լավ է»:

Վրաստանում ՀՀ դեսպանի պնդմամբ՝ միակ դժվար լուծված խնդիրն այս ընթացքում այն է եղել, որ Սամվել Խառատյանին թույլ չէին տալիս վերադառնալ Հայաստան: «Հայաստանի իրավապահները, համագործակցելով իրենց վրացի գործընկերների հետ, կարողացան համաձայնության գալ, որ թույլ տան Սամվել Խառատյանին մասնակցել որդու հուղարկավորությանը, որից հետո նա նորից կմեկնի Վրաստան»,- ասաց դեսպանը:

Նշենք, որ Խառատյանները Վանաձորից Վրաստան էին մեկնել հանգստանալու նպատակով: Այստեղ հայրն աշխատում էր Լոռու մարզպետարանում: Վթարի պահին մեքենայի մեջ եղել են ամուսիններն իրենց 3 երեխաների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին ժամը 14.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում վթար է եղել. բախվել են մոտոցիկլետը եւ «Հունդայի» մակնիշի 77 VV 447 մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացի՝ 13-ամյա Քոչար Խառատյանը տեղում մահացել է, իսկ 12-ամյա Անի Խառատյանը տեղափոխվել է Քոբուլեթիի բժշկական կենտրոն, այնուհետեւ Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ամենաշատ