News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդակաստանի արեւելքում գնացքը մեծ արագությամբ բախվել է երեք անիվով տրանսպորտային միջոցի՝ տեմպոյի հետ, որի արդյունքում 18 մարդ է զոհվել, նրանցից 8-ը՝ երեխաներ, հաղորդում է  «Ռեյթերը»՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Տեմպոն հիմնականում երեք անիվով տրանսպորտային միջոցի տարատեսակ է, որը լայնորեն տարածված է Հնդկաստանում ոչ մեծ հեռավորության ուղեւորությունների համար:

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան, Բիհար նահանգի Արեւելյան Չամպարան շրջանում: Տեղական իշխանությունների ներկայացուցիչը գործակալությանը հաղորդել է, որ ավտոբուսը բարձր արագությամբ բախվել է տեմպոյին: Նախնական տվյալներով՝ ողբերգությունը երկաթուղային շարժման ուղեփակի անսարքության պատճառով, որը գնացքի մոտենալու պահին փակ չի եղել:

Հնդկական ոստիկանության տեղեկությունների համաձայն, զոհվածների թվում են 8 երեխա, եւ 6 կին: Բախման արդյունքում առնվազն 2 մարդ վնասվածքներ է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ