News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավում գտնվող Գարուպ լողափին հայտնվել են հանգստացողներին անիմաստ «սելֆիներ» անելու արգելքի մասին զգուշացումներ:

Նման արգելքը գործում է լողափի երկու գոտիներում: Արգելքը կշարունակվի ընդհուպ մինչեւ ամառային սեզոնի ավարտը: Նման որոշումն ուղղված է բրիտանացի զբոսաշրջիկների դեմ, ովքեր փորձում են իրենց սմարթֆոններով անմահացնել սեփական կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, հաղորդում է «Moya Planeta»-ը՝վկայակոչելով  The Mirror-ին:

Լողափի աշխատակազմը հույս ունի, որ այս արգելքը կօգնի նրանց, ում արդեն հոգնեցրել են իրենց ոտքերը անընդհատ լուսանկարող զբոսաշրջիները :

Ընդ որում, այս արգելքը կօգնի սոցցանցերը մաքրել ֆոտոաղբից:  «Մենք ցանկանում ենք մարդկանց շահադրդել, որպեսզի նրանք միայն իրենց լավագույն լուսանկարները տեղադրեն սոցցանցեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ